Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյան. Ամբողջ պետական համակարգը հեղափոխությանը դիմադրում է

Դեկտեմբեր 12,2019 17:42

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստում, երբ քննարկվում էր Պետական եկամուտների կոմիտեի 2020-2024 թվականների զարգացման եւ վարչարարության բարելավման ռազմավարական ծրագիրը հայտարարեց՝ այսօր նորմալ աշխատելու ունակություն ունեցող պետական կառավարման համակարգ ուղղակի չունենք։ Նրա խոսքով, կառավարությունն ինչ արդյունք արձանագրել է, տնտեսական բոլոր ցուցանիշները, հաջողությունները արվել են ի հեճուկս պետական կառավարման համակարգի է ու ի հեճուկս նախարարությունների։

«Ունենք մեծ նախարարություններ՝ լիքը պարապ մարդկանցով, որոնց միակ կարիքը հետեւյալն է՝ ժամը երբ է լրանում, որ գնանք տուն»:
Փաշինյանը ասաց. «Չնեղանաք, բայց Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարը էլի տեղի է ունենում ի հեճուկս պետական կառավարման համակարգի, որովհետեւ ամբողջ իրավապահ համակարգին պետք է որոշ ժամանակ անց ասես՝ բա ի՞նչ եղավ։ Ու պատճառ միշտ էլ կա, էն օրը ես ասացի՝ իսկ ինչո՞ւ նրանք սպանեցին արքայազն Համլետին։ Որ ուրիշ պատճառ չլինի, այս պատճառ միշտ կա՝ փորձաքննություն է, այն մեկը փախավ, այն մեկը ուզում է փախնի, մյուսը ցուցմունք չի տալիս։ Եկեք արձանագրենք, որ ամբողջ պետական համակարգը, այո, հեղափոխությանը դիմադրում է։ Եվ այդ դիմադրությունը ես ջարդելու եմ, չկա ուրիշ տարբերակ, որովհետեւ ՀՀ ժողովուրդն անձամբ ինձ ու իմ քաղաքական թիմին ձայն է տվել, որ այս երկրում փոփոխություն տեղի ունենա, ոչ թե տարբեր առիթներով անընդհատ պտտվենք ու պտտվենք։ Հերիք է այս կեղծիքի մեջ մենք անընդհատ ապրենք»:

Նա վարչապետի կաբինետի խոսակցություններ հրապարակեց.
«Ասում են՝ այ ցավդ տանեմ, էդ ատկատները, որ փակում եք, դրա արդյունքում մենք այս տարի տնտեսական կոլապս ենք ունենալու, որովհետեւ կապիտալ ծախսերն ավելի լավ է գնան ինչ-որ տեղ, որ փողը պտտվի, որ գոնե մի արդյունք ունենանք»:

Փաշինյանի համոզմամբ, եթե պետական կառավարման համակարգը դնեն մի կողմ ու ասեն՝ նորն են ստեղծում, համապատասխան մասնագետներ չեն գտնվի։ «Ասենք՝ հրավիրում ենք աշխատանքի, տեսնենք քանի մարդ կարձագանքի դրան, այդ մարդկանցից քանի հոգին կունենան մասնագիտական անհրաժեշտ հմտություն, գիտենք, որ չի ունենա։ Ինչո՞ւ չի ունենա, որովհետեւ մեր դպրոցներում սովորեցնում են բոլորովին ուրիշ բաներ, կանգնեցնում են տաբուրետկի վրա, ասում են՝ արտասանի, ավելի հայրենասիրական արտասանի, շատ ավելի հայրենասիրական, տասը անգամ արտասանի, որ հանրապետության վարչապետն ու նախագահը գան, իրենց մասին բանաստեղծություն արտասանես։ Ու էդ համակարգը ստեղծածներն են, որ էսօր ասում են՝ ո՞նց է, որ բուհական համակարգում կիբեռնետիկայի ֆակուլտետում հայոց լեզու, պատմություն առարկա ինչո՞ւ եք ուզում հանել։ Ոչ ոք չի ասում, որ Հայաստանում շատ թե քիչ հնարավորություն ունեցող դիմորդների 90 տոկոսն ուզում են գնան, օրինակ, Անգլիայում սովորեն»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031