Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

ՀՖՖ Գործկոմը կասեցրել է երկու կազմակերպության անդամությունը

Դեկտեմբեր 12,2019 17:31

Դեկտեմբերի 12-ին՝ ՀՖՖ գրասենյակում, կայացավ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գործադիր կոմիտեի հերթական նիստը:

Օրակարգում էր 3 հարց՝

1.«Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» հասարակական կազմակերպության որոշ Անդամների անդամության կասեցում:

2 ՀՖՖ Բողոքարկման կոմիտեի նախագահի թեկնածության ներկայացում Ժողովի հաստատմանը:

3.2019 թ. դեկտեմբերի 23-ին կայանալիք ՀՖՖ արտահերթ ժողովի օրակարգի հաստատում:

Գործադիր կոմիտեն քննարկեց ՀՖՖ ՀԿ 5 անդամների՝ «Դովեղ ՖԱ» ՀԿ, «Էրեբունի-Դիլիջան մարզական ակումբ» ՀԿ, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի «Տեխնիկական կենտրոն-Ակադեմիա» ՓԲԸ, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի «Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտ», «Արնար» հիմնադրամ (ՀՄԴ) անդամության կասեցման հարցը: Քննարկումներից հետո յուրաքանչյուր անդամի անդամության կասեցման վերաբերյալ կայացավ առանձին քվեարկություն, որի արդյունքում ՀՖՖ Գործկոմը ընդունեց որոշում կասեցնել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի «Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտ» և «Արնար» հիմնադրամի (ՀՄԴ)  անդամությունը ՀՖՖ-ին՝ հիմք ընդունելով ՀՖՖ կանոնադրության 17-րդ կետի առաջին ենթակետի դրույթները:

ՀՖՖ Գործկոմը միաձայն կողմ քվեարկեց Արմեն Դավթյանի թեկնածությունը՝ որպես ՀՖՖ Բողոքարկման կոմիտեի նախագահի, Ժողովի հաստատմանը ներկայացնելուն:

ՀՖՖ Գործադիր կոմիտեն նաև միաձայն քվեարկեց դեկտեմբերի 23-ին կայանալիք ՀՖՖ Արտահերթ ժողովի օրակարգի հաստատման օգտին:

ՀՖՖ Նախագահի և Գործադիր կոմիտեի անդամության թեկնածուների և Ժողովի պատվիրակների ու ներկայացուցիչների ցանկը կներկայացնենք քիչ անց:

ՀՖՖ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031