Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեն Սիմոնյան. «Հիմա ամեն մի հիմարություն ասելով, կարող են ասել՝ իմ կարծիքն է»

Դեկտեմբեր 12,2019 17:24

Այսօր ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը «Մեդիագրագիտություն եւ հաղորդակցման ունակություններ» թեմայով դասախոսություն էր կարդում Երեւանի պետական տնտեսագիտական համալսարանում:

Դասախոսներից մեկը Սիմոնյանից հետաքրքրվեց՝ երբ ֆեյսբուք չես մտնում, լրատվամիջոցներ չես կարդում, դրական փոփոխությունները նկատում ես, չեք կարծում ԶԼՄ-ների տիրույթում պետք է դրական ագրեսիվ քաղաքականություն վարել:

«Երբ հեղափոխությունը սկսվեց բոլոր լրատվամիջոցները, բացի 1-2 թերթից եւ 2-3 կայքից, իշխանության տիրապետության տակ էին: Հիմա էլ է էդպես, մենք իրենց պես չենք վարվել: Ռոբերտ Քոչարյանը հեռուստաընկերություն ունի, «Բարգավաճ Հայաստանը» ունի, Դաշնակցությունը, իսկ մենք չունենք: Հանրային հեռուստաընկերությունը լցված է «Ազատություն» ռադիոկայանի նախկին լրագրողներով, որոնք, մեղմ ասած, անկառավարելի են, եւ մեր կողմից էլ ցանկություն չկա կառավարել, որովհետեւ չենք ուզում նմանվել նախկիններին: Իրենք տիրապետում են ահռելի մեծ գումարների: Օրինակ Ռոբերտ Քոչարյանը մտածում է՝ դա իր համար փրկագին է»,-ասաց Ալեն Սիմոնյանը:

Նրա կարծիքով. « Գրաքննության գիծը բարակ է եւ դժվար է… բայց այլընտրանք չունենք, մենք չենք կարող փող ծախսենք, կնմանվենք իրենց: Չենք կարող խոսքը սահմանափակենք: Ասում է՝ իմ կարծիքն է, հիմա ամեն մի հիմարություն ասելով, կարող են ասել՝ իմ կարծիքն է, բայց այնուամենայնիվ, իր կարծիքն է»:

Մանրամասն՝ շուտով տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031