Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարության մոտ կինը ինքնահրկիզվելու փորձ արեց. պահանջում էր տեսակցություն Փաշինյանի հետ

Դեկտեմբեր 12,2019 16:45

Կառավարության նիստը վերջանալուն պես Մայրանուշ Երանոսյանը բենզինով լի շիշը ձեռքին մոտեցավ կառավարության դռներին ու փորձեց ինքնահրկիզվել: Որքան էլ կառավարության շենքի անվտանգության աշխատակիցները, ոստիկանները կնոջը համոզում էին հետ կանգնել այդ մտադրությունից, չէր նահանջում: Մի ձեռքում բենզինով լի շիշն էր, մյուս ձեռում՝ կրակայրիչը: Հենց ոստիկանները մոտենում էին՝ կինը սպառնում էր բենզինը լցնել վրան:

Կինը պատմեց, որ որդին 8 ամիս է՝ կոմայի մեջ է, գիտակցության չի գալիս եւ առ այսօր իր համար «մութ» է՝ որդու վթարը սպանությա՞ն փորձ էր: Դիմել է իրավապահներին, բայց դիմումների պատասխանները իրեն չեն գոհացրել: Ասաց, որ վարչապետ Փաշինյանին էլ է նամակ գրել, սակայն մնացել է անպատասխան: Նա պահանջում էր տեսակցություն Փաշինյանի հետ:

Մանրամասները՝ տեսանյութում

Մինչ ոստիկանները համոզում էին Մայրանուշ Երանոսյանին շիշը տալ, մոտեցավ կառավարության նամակների բաժնի ղեկավարը՝ Ալեքսանդր Ղազարյանը եւ կնոջը հրավիրեց ներս՝ հարցին ծանոթանալու:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031