Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարությունը հավանություն է տվել ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ֆինանսավորման առաջարկին

Դեկտեմբեր 12,2019 15:41

ՀՀ կառավարությունը դեկտեմբերի 12-ի նիստում հավանության է արժանացրել ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանի կողմից ներկայացված՝ «ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև ՀՀ տարածքում ատոմային էլեկտրակայանի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ֆինանսավորման համար ՀՀ կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին 2015 թվականի փետրվարի 5-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության ստորագրման առաջարկությունը:

2015 թ. փետրվարի 5-ին կնքված վերոնշյալ համաձայնագրով ՌԴ կառավարության կողմից տրամադրվող 300 մլն ԱՄՆ դոլար վարկի (որից՝ 270 մլն ԱՄՆ դոլար վարկ և 30 մլն ԱՄՆ դոլար դրամաշնորհ) մարման ամսաթիվ էր սահմանվել 2019թ. դեկտեմբերի 31-ը:

Ծրագրի շրջանակներում կատարված համալիր հետազոտության և սարքավորումների լրացուցիչ հետազոտությունների արդյունքներով նախապես պլանավորված անհրաժեշտ աշխատանքների (մատակարարումների) ցանկը զգալիորեն ընդլայնվել էր, և Հայկական ԱԷԿ-ի անվտանգության բարձրացմանն ուղղված որոշ առանցքային աշխատանքների ավարտի պլանային ժամկետների երկարացման անհրաժեշտություն էր առաջացել:

Նախատեսվող փոփոխություններով երկարաձգվում են վարկի օգտագործման ժամկետները՝ 2019 թ. դեկտեմբերի 31-ից տեղափոխվելով 2021 թ. դեկտեմբերի 31-ը:

Հավելենք նաև, որ ծրագրի շրջանակներում առկա մնացորդային գումարները կուղղվեն Հայկական ԱԷԿ-ի անվտանգության բարձրացման աշխատանքներն ավարտին հասցնելուն:

 

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031