Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր գործերն այնքան լավ են, որ մեզ առաջարկում են շատ էժան փող». Արարատ Միրզոյան

Դեկտեմբեր 12,2019 14:45

Իզուր են մեծամասնության կոչերը՝ ուղղված ընդդիմությանը, որ քվեարկեն կողմ այս համաձայնագրերին: Կան չգրված կանոններ, ժողովուրդ ջան, ընդդիմությունը, որպես կանոն, կողմ չի քվեարկում, բյուջեին, կառավարության ծրագրին, վարկային միջոցներին: Էս նորմալ է, մենք էլ որ ընդդիմություն լինենք վաղը, մյուս օրը, մենք էլ ենք էդպես անելու: Իրականում այստեղ փաստարկները կապ չունեն, վերնագիրը վարկային համաձայնագիր է՝ ընդդիմությունը պիտի քլնգի»,- այսօր ԱԺ-ում վարկային համաձայնագրերի քննարկման ժամանակ այսպես ելույթ ունեցավ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ արձագանքելով իմքայլականների եւ ընդդիմադիր պատգամավորների միջեւ վիճաբանությանը:

Միրզոյանի խոսքով՝ «Այս վարկային համաձայնագրերի կոնտեքստը քաղաքական է, մեր գործերն այնքան լավ են, որ մեզ առաջարկում են շատ էժան փող: Մենք էնպիսի առաջընթացներ ենք  արձանագրել տարբեր բարեփոխումներով, մեր երկրի վստահությունը, կանխատեսելիությունը եւ ընդունելիությունը միջազգային գործընկերների համար այնքան է աճել, որ իրենք գիտեն՝ թեեւ մենք պարտք ենք իրենց փող 5 տոկոսով, իրենք մեզ առաջարկում են պայմանական ասած 1,6 տոկոսով: Իրենք գիտեն, որ մենք մեր փողը պետք է դնենք տնտեսության մեջ, նոր ենթակառուցվածքներ եւ այլն, տնտեսությունն աշխուժացնենք, եւ մյուս միջոցներից տանելու ենք 5 տոկոսանոց իրենց վարկը փակենք: Սա ակնհայտ եւ աներկբա, անքննելի շահավետ տարբերակ է ՀՀ-ի համար: Հիմա հրաժարվել էս տարբերակից ուղղակի աբսուրդ է»:

Ինչ վերաբերում է անհանդուրժողականության մթնոլորտին, որի մասին խոսեց Նաիրա Զոհրաբյանը, Արարատ Միրզոյանն ասաց, որ երկուստեք պիտի կարմիր գիծը չանցնեն:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    Հարգելի ընդիմություն,ժամանակակից աշխարհում ժողովրդավար են համարվում այն երկրները,որոնք վարկեր են վերցնում Համաժխարհային Բանկից կամ Միջազգային Վալյուտային Ֆոնդից՝այդ վարկերի միջոցով են վերահսկվում բազմաթիվ երկրների կառավարություններ,անպես որ մեզ պարտադրում են վարկեր վերցնել:Օրինակ,այն օրից,ինչ Ռուսաստանը զրոացրեց վարկերի պարտքերը այդ կազմակերպություններից,այդ օրվանից նրանք համարվում են ոչ ժողովորդավար երկիր:Հին կտակարանում հրեաին ասում են՝եթե եղբայրդ է պարտքով փող ուզում տուր նրան առանց տոկոսի,եթե մեկ այլ մարդ է ուզում,տուր նրան պարտքը տոկոսով և նա չի կարողանա վերադարձնել ու կդառնա քո ստրուկը…

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031