Լրահոս
Օրվա լրահոսը

Բազմադրվագ խարդախության գործի նախաքննությունը ավարտվել է. մեղադրանք է առաջադրվել 23-ամյա կնոջը

Հոկտեմբեր 18,2019 19:45

ՀՀ քննչական կոմիտեի  Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է զգալի չափերով խարդախություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Մեղադրանք է առաջադրվել 23-ամյա կնոջը:

Մինչդատական վարույթում իրականացված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է 23-ամյա կնոջ  կողմից կատարված  19 դրվագ խարդախության դեպք:

Այսպիսով՝ 23-ամյա կինը՝ ուրիշի գույքի զգալի չափերով հափշտակություն կատարելու դիտավորությամբ, խաբեությամբ, վստահությունը չարաշահելու եղանակով, սոցիալական կայքերի միջոցով  ներկայացել է  որպես կահույքի վաճառքով զբաղվող անձ և մոլորության մեջ գցելով Երևան քաղաքում, ԼՂՀ-ում, ՀՀ-տարբեր մարզերում բնակվող մի շարք անձանց, պայմանավորվածություններ է ձեռք բերել նրանց հետ, ովքեր պատվիրած կահույքի գնման և առաքման համար իր հաշվեհամարին են փոխանցել  զգալի չափերով գումար, սակայն չի կատարել կահույքի առաքումը՝ խաբեությամբ տիրանալով իր հաշվեհամարին ուղարկված գումարներին:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 23-ամյա կնոջը  մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասով (19 դրվագ): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031