Լրահոս
Օրվա լրահոսը

«Մասնավոր անձինք եւ վերադաս չունեցող պաշտոնյաները քննիչի որոշմամբ կդադարեն աշխատել». իրավապաշտպանը՝ օրինագծի մասին

Հոկտեմբեր 18,2019 18:04

«Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, որը ներկայումս հանրային քննարկման է դրված, մի շարք վտանգավոր դրույթներ է պարունակում՝ կապված անձանց պաշտոնավարման ժամանակավոր դադարեցման հետ: «Այլընտրանքային նախագծեր խումբ» հ/կ-ի եւ «Իմ Ձայնը» հ/կ-ի նախաձեռնած՝ «ՀՀ իրավական մարտահրավերները» խորագրով քննարկման ընթացքում այսօր այսպիսի կարծիք հայտնեց «Իրավական ուղի» հ/կ համահիմնադիր, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը: Նա օրինագիծը որակեց որպես անձի իրավունքները ոտնահարող նախաձեռնություն, որն ընդունվելու դեպքում տարածվելու է նաեւ մասնավոր անձանց վրա:

«Որեւէ քրեական գործի շրջանակում պետությունը կարող է որոշել, որ որեւէ պաշտոնատար անձ ժամանակավորապես չպետք է աշխատի: Այսօր դա միայն վերաբերում է հանրային ծառայողներին. օրինակ, որեւէ վարչության պետը, որը պետական ծառայող է եւ կարող է խոչընդոտել գործի քննությանը, քննիչի որոշմամբ դադարեցնում է պաշտոնավարել: Դրա դասական դրսեւորումը Դավիթ Սանասարյանի դեպքն է: Հիմա այն տարածվելու է մասնավոր ընկերությունների վրա եւս: Քողարկված ձեւով ամրագրված է նաեւ, որ օրենքը վերաբերելու է նաեւ այն պաշտոնատար անձանց, որոնք չունեն վերադաս: Մինչդեռ գործող կարգավորումը վերաբերում է նրանց միայն, ովքեր ունեն վերադաս»,-նշեց Ռուբեն Մելիքյանը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031